fbpx
Տնտեսություն

Հայաստանը Չաբահար նավահանգստի նախագծին միանալու գործնական փուլում է. ՀՀ ԱԳՆ

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հայաստանի մուտքը Հնդկաստան և Ծոցի երկրներ շատ կարևոր ոլորտ է։ Դրա մասին Ազգային ժողովում հունիսի 4-ին 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Ըստ նրա՛ դա վերաբերում է նաև Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացին։ Փոխարտգործնախարարը շեշտել է, որ գործընթացը կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության և Կենտրոնական Ասիայի միջև էլ ավելի հարթ հաղորդակցության ապահովման տեսանկյունից։

«Ինչ վերաբերում է Չաբահարի նավահանգստի ինտեգրվելու նախագծին, այս պահին այդ հարցը մտել է գործնական փուլ»,- հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ։ Նա նշել է, որ քաղաքական տեսակետից ԱԳՆ-ն մեծ նշանակություն է տալիս այդ նախագծում Հայաստանի ներգրավվածությանը։

«Քննարկումներ և հետազոտություններ են ընթանում՝ Չաբահարում առանձին մաքսակե՞տ կլինի, թե՞ գործող հնդկական մաքսակետը կօգտագործվի։ Միաժամանակ մի քանի ամսվա ընթացքում վերջնական որոշումներ կընդունվեն»,- եզրափակել է Վահան Կոստանյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ