Առողջապահական և կանխարգելիչ նկատառումներով և դատարաններից ստացված դիմումների հիման վրա հեաձգվել է այսօր կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստը: Այս մասին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրավիրված ժողովին նախատեսվում էր ընտրել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Թեկնածուներն են՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Արտակ Բարսեղյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը:
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։
