fbpx
Քաղաքականություն

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը

Հունվարի 12-14-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Յաել Բրոն-Պիվեն իր հայ պաշտոնակցի՝ Ալեն Սիմոնյանի հրավերով։ Նրան կուղեկցի հայ-ֆրանսիական հարաբերություններում ներգրավված ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից:

«Այցի նպատակն է ամրապնդել երկու խորհրդարանների միջև կապերը և հավաստել Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին ներկայիս դժվարին համատեքստում։

Ազգային ժողովի նախագահը կհանդիպի իր հայ պաշտոնակցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Տիկին Բրոն-Պիվեն կայցելի Ցեղասպանության հուշահամալիր և կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա կայցելի նաև Զինվորի տուն և Հայաստանում ֆրանսիական համալսարան»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ