fbpx
Կրթություն

ՀՀ-ից մասնագետներ են մասնակցել սեյսմիկ անվտանգության ապահովման թեմայով միջազգային քննարկմանը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում միջազգային համագործակցության և արդիական փորձի կիրառման թեմայով միջազգային քննարկման են մասնակցել օրերս:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ քննարկմանը մասնակցելու հրավերը ստացվել է Իրանի Երկրաշարժագիտության ու սեյսմիկ ճարտարագիտության միջազգային ինստիտուտից (IIEES):

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են Կենտրոնական և Արևմտյան Ասիայում երկրաշարժի մոնիթորինգի համակարգերի ստեղծմանը, վնասների և կորուստների արագ գնահատման տարածաշրջանային համակարգի մշակմանն առնչվող հարցեր:

Նշենք, որ հանդիպումն անցել է առցանց։

Ավելի մանրամասն՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ