Հայաստան կժամանի Ավստրիայի ԱԳ նախարարը

Հրապարակող՝

siria

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հայտնել է, որ փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը:

«Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիսը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

Նույն օրը Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցելու են Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ