ՀՀ ՄԻՊ-ը մոսկվայում քննարկում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած ու այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիների խնդիրները

Ամենադիտվածներ

Մոսկվայում տեղի է ունենում քննարկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ:

Այս քննարկումն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ, ով նույնպես մասնակցում է քննարկմանը: Հանդիպմանը մասնակցում է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Օրակարգում ներառված են այն հարցերը, որոնց առավել շատ են բախվում մեր հայրենակիցները:

Պաշտոնական հայտարարությունը՝ շուտով։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Ամենաթարմ