Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը կարգավորվի:
Լավրովը հայտնել է, որ օգոստոսի 31-ին, հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Մենք այնպիսի զգացողություն ունենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են, որպեսզի իրավիճակը հանդարտվի, վերսկսվեն հանդիպումները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչները կազմակերպում են տարածաշրջանում»,-հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: