ՀՀ նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Հրապարակող՝

Նախագահ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Ամենադիտվածներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները զարգանում են վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ «Երկու ժողովուրդների բազմադարյան բարեկամության պատմությունը երկու երկրների միջև կապերն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու և խորացնելու ամուր հիմք է»,-ընդգծել է նախագահը:

Հանրապետության նախագահը Սահլե-Վորկ Զևդեին հաջողություններ է մաղթել, իսկ Եթովպիայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Ամենաթարմ