ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
«Հանդիպմանն Արմեն Սարգսյանն ու Կոնյուկը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: