Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հունվարի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և բյուրոյի անդամների հետ:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ:
ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին:

