ՀՅԴ բյուրո
ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է արել․ որտեղ, մասնավորապես, ասվում է․ «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը եւս մէկ անգամ ցնցել են Հայաստանն ու հայոց աշխարհը՝ բացայայտելով իրենց հերթական միակողմանի զիջումների պատրաստակամութիւնը։ Այս անգամ հերթը Տաւուշի մարզինն է։ ՀՀ ներկայ իշխանութեան վարած ազգագործան քաղաքականութեան հետեւանքով թշնամուն են յանձնւում ռազմավարական նշանակութեան տարածքներ, ինչը առաջացնելու է անվտանգային…
Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամներին: «Ողջունում եմ հարգելի գործընկերներ: Հարգելի պարոն Տեր-Խաչատուրյան, ուրախ եմ մեր ծանոթության համար, ուզում եմ շնորհավորել անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս ընտրված անդամներին, մաղթել ամենայն հաջողություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես մեր ժողովրդի: Իհարկե, ես միշտ…
ՀՀ նախագան ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հունվարի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և բյուրոյի անդամների հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ: ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների…
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին եւ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահ Սահակյանը շնորհավորել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ Արմեն Ռուստամյանին՝ Բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք…
Սարքում ես Կիկոսի մահը. Ծառուկյանը՝ Մարգարյանին
Դու սարքում ես Կիկոսի մահը, 5 տարի հետո ո՞վ գիտի՝ ինչ է լինելու: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե 5 տարի հետո ընտրություններում գործող իշխանություններին տուն են ուղարկելու եւ ստանձնելու են երկրի ղեկավարումը: «Մենք բոլորս գիտենք, որ պետք…
ՀՅԴ-ն կընտրի նոր բյուրոյի կազմ
Արցախում հունվարի 16-24-ը տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից տեղեկացնում են, որ Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Ընդհանուր ժողովը կքննարկի ՀՅ Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների…







