fbpx
Աշխարհ

Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին օգնության համար

«Բացի 28 հոգանոց փրկարարական թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովրդի կողմից 5 բեռնատար՝ լցված 100 տոննա պարենային, դեղորայքի, ջրի և շտապ օգնության այլ փաթեթներով, անցնելով Ալիջանի սահմանային դարպասով, մեկնել է Ադըյաման»։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին ու գրառման մեջ նշելով Ռուբեն Ռուբինյանին։

«Շնորհակալությու՛ն սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան ձեր ջանքերի համար, որոնք հնարավոր դարձրին այս օգնության տեղափոխումը։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»,-հավելել է Քըլըչն ու հրապարակել լուսանկարներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ