fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Tribunnews-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի օդերեւութաբանության, կլիմայաբանության եւ երկրաֆիզիկայի ազգային գործակալության ANTARA-ի տվյալները։

Սեյսմոլոգները փետրվարի 11-ին տեղական ժամանակով ժամը 15:55-ին (Մոսկվայի ժամանակով 11:55-ին) ցնցումներ են գրանցել Հյուսիսային Սուլավեսիի շրջանում և հարակից շրջաններում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովի հատակի տակ 11 կիլոմետր, իսկ Ինդոնեզիայի ափից 37 կիլոմետր հեռավորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ այս պահին չեն հաղորդվում։ Երկրաֆիզիկական գործակալությունը նույնպես չի հրապարակել ցունամիի հավանականության գնահատականներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ