Հայաստանը, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական նորագույն «Կա-52Մ» և «Մի-28ՆԵ» հարվածային ուղղաթիռների նկատմամբ։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին:
Dubai Airshow-ում առաջին անգամ ցուցադրվել է «Կա-52Մ» և «Մի-28ՆԵ» ուղղաթիռները: Ավիաշոուի շրջանակներում ուղղաթիռները մասնակցել են թռիչքային ծրագրին՝ ցուցադրելով մանևրելու և բարձր պիլոտաժի բարդ տարրեր, որոնք օգտագործվում են իրական օդային մարտերում: