Հայաստան է ներկրվել 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատոր: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
- ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19 պացիենտներ սպասարկող հիվանդանոցների տվյալները
- Առողջապահության նախարարությունը ֆիզիկական ակտիվության վերաբերյալ բացատրական հրապարկում է արել
«Առողջապահության նախարարության կարիքների համար, պետական բյուջեից հատկացված միջոցներով ձեռքբերված սարքավորումները կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն բժշկական ծառայությունների ապակենտրոնացման խնդիրը։
Նախնական գնահատմամբ` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի ԲԿ-ի, Սպիտակի ԲԿ-ի և Կապանի ԲԿ-ի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։