Արցախ

Արցախի ՊԲ-ն ՆԳՆ ԱԻ պետական ծառայությանը ևս մեկ աճյուն է փոխանցել

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հայտնել է, որ փոխանցել ևս մեկ աճյուն։

«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքներն դեկտեմբերի 11-ին իրականացվել են Արցախի արևելյան թևում`Մարտունու շրջանի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1704 աճյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ