Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտնում է, որ ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը և դեսպանությանը կից ռազմական և ռազմաօդային կցորդ Ա.Վ. Գրիշչուկը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել 12 թեքադիր բազալտե սյուներով հուշակոթողի մոտ, ինչպես նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Դիվանագիտական առաքելության ղեկավարը և ռազմական կցորդը մեկ րոպե լռությամբ հարգել են հայ ժողովրդի պատմության մեջ այդ սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը:
https://www.facebook.com/embassyru.am/posts/3233666943343987?__xts__[0]=68.ARAoJ99q7yQnjD548fh8lW9PIxzFlRgh-depOrTncq-_CgxcPnVLJDV-u3YAbHQJrosOuk6d3rgAz0LRfyT6lhhGwMjBXk6HXIJQ4601koyeEMdwo5_ksRKqVmuWutJqPP20omqahNl47IDfciaYOeamxvfSebHJ0zTTvs066Xtjyd5ozkVrdDWn97aoWY-unUY0D6jwQWMJEJ4o_-noDScqLb9V5u4Qk7ivDyqIsT_dNxFoUGVTGYTj6LAh6_UaIgZSkIjdJ8yYUFggbEK7RsqCP7CFNe7zWyWmV_Qlz3MLELsvBmOTUISG6IvZ2IJ72tWPF3fu8gVkiwyel0Hwc1dWlg&__tn__=-R

