ՀՀ վարչապետը Գյումրիում այցելել է ռուսական ռազմաբազա

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետը Գյումրիում այցելել է ռուսական ռազմաբազա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի քաղաքում այցելել է ռուսական ռազմական բազա:

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ռազմական ավանում ծանոթացել է «Մեծ ամրոց» զինվորական ճամբարում զինծառայողների կյանքին և կենցաղին, այցելել է «Պատվո բլուր» և «Զինվորական փառքի» հուշահամալիր, զորամասի թանգարան և Սուրբ Ալեքսանդրայի տաճար:

Ռուսական զորամիավորումների հրամանատարությունը Հայաստանի կառավարության պատվիրակությանը ներկայացրել է միավորման ձևավորման, դրա կառուցվածքի, ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի պատմության հետ:

Կառավարության պատվիրակությունը, նաև ՌԴ դեսպանատան, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Շիրակի մարզի վարչակազմի ներկայացուցիչները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել խորհրդային զինծառայողների և Խորհրդային Միության կրկնակի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձաններին:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ