ՀՀ վարչապետը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջարկում է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը առաջարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Վարչապետի՝ ԱԺ նախագահին ուղղված առաջարկության մեջ ասված է.

«Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը»:

Ամենաթարմ