fbpx
Աշխարհ

Սուդանի նախագահը ձերբակալվել է

Սուդանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալված է և հեռացված պաշտոնից։ Այդ մասին նա ասել էպետական հեռուստաընկերության եթերում:

«Ես որպես պաշտպանության նախարար և անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ հայտարարում եմ, որ մենք հեռացրել ենք այս ռեժիմին և ձերբակալել դրա ղեկավարին։ Նա ձերբակալվել և պահվում է անվտանգ վայրում», – նշել է նա:

Նախարարը նաև հավելել է, որ երկու տարվա անցումային շրջանում երկիրը ղեկավարելու է ռազմական խորհուրդը մինչև ընտրություններ անցկացնելը։

Նա երկրում արտակարգ դրություն է հայտարարել, նշել, որ ամբողջ երկրով մեկ հրադադար է հաստատվում, Սահմանադրությունը չի գործում, Սուդանի օդային տարածքը 24 ժամով փակվում է, սահմանային անցակետերը փակվում են մինչև հետագա հայտարարությունները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուդանի բանակն արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել բոլոր պաշտոններից հեռացնել երկրի նախագահ Օմար ալ Բաշիրին, նրա օգնականներին, ինչպես նաև պաշտոնաթող անել կառավարությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ