fbpx
Իրավական

Կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Երևանի կենդանաբանական այգու դիմաց մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում: Այս անգամ նրանք բողոքում են կենդանիներից մեկի համար արված «սխալ ախտորոշումից»: Ամստերդամից, Մոսկվայից և Իրանից հրավիրված մի խումբ բժիշկներ այգու վագրերից մեկի մոտ ախտորոշել էին լեյկոզ:

Աշխատողները պնդում են, որ ախտորոշումը սխալ է: Այն, որ ախտորոշումը սխալ է, որոշվել է Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր բժշկի կողմից: Բողոքողները համոզված են, որ այդ ախտոոշումը չի հրապարակվել, քանի որ «ձեռք չի տալիս Երևանի մասնագետներին»: Նրանք ասում են, որ տեղեկացել են սխալ ախտորոշման մասին բժշկի տված մի հարցազրույցից:

«Բերանի խոռոչում ուռուցք է հայտնաբերվել, որը հայտնի չէ՝ չարորա՞կ է, թե՞ բարորակ: Ցավալի է, որ Մոսկվայի բժիշկը հեռացել է այստեղից այն տպավորությամբ, որ ոչ մեկի մտքով չի անցել նայել կենդանու բերանի խոռոչը»,- ասել է ցուցարարներից մեկը, ով նույնպես աշխատում է Կենդանաբանական այգում:

Նրանք կրկին պահանջում են այգու տնօրենի, գլխավոր անասնաբույժի և մի քանի այլ աշխատակիցների հրաժարականները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ