Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը Facebook-ի գրառումով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը կանանց Եվրոպայի եռակի չեմպիոն Մելինե Դալուզյանին նվիրված ֆիլմի մասին։
«Հայաստանի վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։
Էս ո՞ւր ենք հասել ժողովուրդ։
Դա նորմալ է հա՞, ըստ իս չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին։
Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնո՞ւմ եք»,-գրել է Սիմոն Մարտիրոսյանը։
https://www.facebook.com/simon.martirosyan.79/posts/819348855149795