ՀՀ զինված ուժերում արդեն իսկ առաջիկա զորակոչից կստեղծվի մարզական վաշտ: Այս մասին Ազգային ժողովում, պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հարցին պատաասխանելով, նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն է: Ուզում եմ հիշեցնել, որ սպորտում որոշակի հաջողություններ արձանագրած մարզիկներն արդեն իսկ ազատվում էին ծառայությունից տարկետման միջոցով: Խոսքը գնում է մարզիկների ոսկյա տարիքի մասին՝ 18-27 տարեկան: Մենք հասկանում ենք այս խնդիրը և կարծում ենք, որ մարզական վաշտի միջոցով հնարավոր է դա կարգավորել, ինչը որ արվելու է իմ հրամանով: Այս պահին կարգը մշակվում է, և ես համոզված եմ, որ արդեն այս զորակոչին մենք այդ հնարավորությունն ունենալու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Դավիթ Տոնոյանը:
Կստեղծվի նաև սպորտային ակումբ՝ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» կամ այլ անվանումով, որը հնարավորություն կտա մարզական վաշտից գործուղել մրցումների: