ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 10-ից 11-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցումների նախապատրաստման պլանավորման երկրորդ համաժողովին:
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է նաև մրցումների կազմակերպչական միջազգային կոմիտեի խորհրդի նիստին, գլխավոր մրցավարական հանձնաժողովի սեմինարին, ինչպես նաև կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերի քննարկմանը: