Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Մինչև մեր ներքին խնդիրները չլուծենք ու անպատժելիությունը չկանխարգելենք, դրսում անելիքներն ի օգուտ մեզ չեն լինելու: Միաժամանակ գիտենք, որ ներսում անպատժելիությունները հովանավորվում են դրսից, երբեմն էլ տեղային մակարդկով են կազմակերպվում՝ կոնկրետ անհատների շահերից ելնելով:
Այնպես որ բոլոր խնդիրներին էլ հաղորդակից պետք է լինել՝ հօգուտ Հայ ժողովրդի լուծելու համար:
Հայաստանի դեմ շարունակվող ճնշումներին դիմադրող ռեսուրսը հարկավոր է արագ համախմբել: Ես տեսնում եմ դա անելու ճանապարը քաղաքացիական առողջ մնացած ակտիվով և մասնագիտական հանրույթների համատեղ աշխատանքով՝ բազմազան մշակութային, սպորտային խմբերով ու գործիչներով համալրված:
Շատ կցանկանամ, որպեսզի մեր եկեղեցին և այլ ազգային կառույցներ նույնպես անմասն չլինեն և օժանդկեն:
Համախմբման համար ըմբոստություն է հարկավոր՝ շարժում, որը կկոնսոլիդացվի և պետական ու ոչ պետական ինստիտուտներին կստիպի աշխատել:
Այս ամենը մեկ հոգով էլ հնարավոր է անել, չնայած ժամանակը և միջոցները խիստ սահմանափակ են, բայց գաղափարական իմաստով ճիշտ եմ համարում, որ ուժերի, մտքի, ռեսուրսի ու միջոցների համատեղմամբ արվի և չպատկանի որևէ անձի, ինչի անդառնալի փորձը անկախությունից ի վեր տեսել ու տեսնում ենք:
Դրա համար ակնկալում եմ շահագրգիռ քաղաքացիների, միավորումների, խմբերի և առողջ ուժերի սատարումն ու մասնակցությունը ժողովրդավարական և ինքնիշխան ռեսուրսի ստեղծման համար:
ՀԱՏԻՍՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ ԼԵՌ Է
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է»։
