fbpx
Հասարակություն

ՀՀ-ում 300-ից ավելի սողանքային գոտիներից 30-ը ակտիվ են. Ֆելիքս Ցոլակյան

Հայաստանի Հանրապետությունում կա 300-ից ավելի սողանքային գոտիներ, որոնցից ակտիվ են 130-ը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«ԱԻՆ-ը զբաղվում է առանձնապես վտանգավոր սողանքներով, և այսօր 6 սողանք կա, որոնք այս պահին գործում են: Լոռու մարզում լուրջ սողանք կա, որն արտակարգ իրավիճակներում կարող է վտանգել անգամ երկաթգծի աշխատանքը: Սողանքներ կան, որ համայնքի ներսում են, օրինակ, Սարի թաղում, Կապանում: Դրանք արդեն համայնքային խնդիրներ են, մենք միայն անվտանգության հարցը կարող ենք լուծել»,- ասաց նախարարը և հավելեց, որ սողանքներ կան, որոնց դեմ ԱԻՆ-ն անզոր է:

Ցոլակյանը թվարկեց կարևոր ակտիվ սողանքներ, որոնք այսօր առկա են Հայաստանում՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում, Շիրակի մարզի Առափի գյուղում, Երևանի Մյասնիկյան պողոտայում, Լոռիում շատ են սողանքները, Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարևանությամբ և այլն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ