fbpx
Հասարակություն

ՀՀ-ում չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ժամը 12:00-ին ունեցած իր ուղերձում ասել է.

«Այսօր ձեզ հանդիպման  եմ հավիրել՝ քննարկելու համար իմ կարծիքով այլևս անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող մի խնդիր: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բոլորիդ հայտնի քաղաքական փոփոխություններ, որոնց արդյունքում երկրում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող և լեգիտիմ կառավարություն, այսինքն՝ գործադիր իշխանություն, ժողովրդի վստահությունը վայելող և լեգիտիմ Ազգային ժողով, այսինքն՝ օրենսդիր իշխանություն:

Վերջին մեկ տարվա իրադարձությունները, սակայն, շարունակաբար ի ցույց են դնում, որ Հայաստանի Հանրապետությունում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն: Եվ դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում մեր հանրության շրջանում:

Չեմ կարծում և չեմ ուզում  դտաողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների  օրինականության և հիմնավորվածության մասին: Այս մասին դատողություններ անելը իմ լիազորությունների մեջ չի մտնում, չնայած անհնար է դատարանների բոլոր որոշումները նույն արշինով չափել և նույն գնահատականին արժանացնել: Անկախ ամեն ինչից, ակնհայտ է, սակայն, որ դատական համարկագի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար և սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ այլև Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչ, ով ունի քաղաքական իրավունք խոսել ժողովդրի՝ Հայաստանի իշխանության բարձրագույն կրողի անունից:

Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ինքը իր ազատ կամարտահայտմամբ ձևավորել է օրենսդիր իշխանություն, Ազգային ժողովի միջազգայնորեն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ճանաչված ընտրությունների արդյունքներով ձևավորվել է կառավարություն՝ գործադիր իշխանություն: Բայց Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունը ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի  մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ: Որքանո՞վ է իրական  այս կանխավարկածը, որքանո՞վ է հիմնավորված. բոլորովին ուրիշ խնդիր է: Բայց այն, որ դատականբ իշխանությունը չունի  ժողովրդի վստահությունը, նշանակում է, որ նաև չունի գործելու բավարար լեգիտիմություն, ինչը այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին կայունությանն ու ազգային անվտանգությանը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ