Ուրբաթ՝ հուլիսի 19-ին, կայացել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մարզպետը ներկայացրել է մարզի պոտենցիալը եւ դրա զարգացման հիմնական ուղղությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Տավուշի մարզի ընթացիկ վիճակն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները ռուսական մարզերի հետ, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները գյուղատնտեսության, մասնագիտական կրթության, մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում: