Football Italia-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» պատրաստ է այս ամառ վաճառել թիմի հարձակվող Մոյզե Քինին։
Նշվում է, որ թուրինյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 30 միլիոն եվրո, բայց ցանկանում է Քինին 40 միլիոնով հետ գնելու հնարավորություն պահպանել։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ինտերը», «Արսենալը», «Սևիլիան», «Էվերթոնը» և Դորտմունդի «Բորուսիան»: