fbpx
Աշխարհ

Հիանալի նամակ եմ ստացել Կիմ Չեն Ընից․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիանալի նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից: Նա նշել է, որ հանդիպում է ակնկալում նրա հետ:

«Ես երեկ հիանալի նամակ եմ ստացել Կիմ Չեն Ընից, շատ դրական նամակ: Կարծոմ եմ, մենք կրկին կհանդիպենք: Կիմ Չեն Ընը 3 հիանալի էջ է գրել»,-ասել է Թրամփ՝ հավելելով, որ նամակը շատ անձնական է:

«Կիմ Չեն Ընին չեն ուրախացնում հրթիռների գործարկումները, դրանք փոքր փորձարկումներ էին, նա գրել է այդ մասին, ինչպես նաև այն մասին, որ մեծ ապագա է կանխատեսում Հյուսիսային Կորեայի համար«,-ասել է Թրամփը:

Վերջին 2 շաբաթում Հյուսիսային Կորեան 4 անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին և 6-ին:

Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որն այցելել է Հյուսիսային Կորեա: Գագաթնաժողովը հաջողվել է կազմակերպել 24 ժամում։ Թրամփը Կիմ Չեն Ընին հանդիպելու ցանկության մասին հայտնել էր թվիթերյան իր էջում: Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվեցին աշխատանքային խումբ ստեղծել փակուղուց դուրս գալու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ