Կան շշուկներ, որ «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»։ Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արձագանքել է այս տեղեկություններին։
«Բեյլը «Ռեալի» խաղացող է: Ես չեմ կարող մեկնաբանություն տալ այլ ակումբների խաղացողների մասին:
Ֆուտբոլիստների գործակալների հետ շփում պահելն իմ աշխատանքը չէ: Չեմ ուզում մեկնաբանել այդ շշուկները:
Բայց ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ ես հիանում եմ այդ ֆուտբոլիստով: Կարծում եմ՝ Գարեթը գիտի այդ մասին», – Մոուրինյոյի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը: