fbpx
Սպորտ

Ես իսկապես հիասթափություն եմ ապրում. անթույլատրելի է այսպես պարտվել. Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Բրայթոնից» կրած 1։2 հաշվով պարտությունը Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում։

Մարզիչը նշել է, որ ինքն իսկապես հիասթափություն է ապրում:

«Անթույլատրելի է այսպես պարտվել։ Գիտեմ, որ մենք ունենք երիտասարդ կազմ և սիրում ենք մրցել, բայց մենք պարզապես հանձնեցինք այս խաղը, որի արդյունքը պետք էր վճռել շատ ավելի վաղ: Մենք արեցինք ավելին, քան բավարար կլիներ հաղթանակի համար, բայց դարձյալ խաղադաշտից հեռանում ենք առանց միավորի։ Անհեթեթ գոլեր ենք բաց թողնում, ինչի հետևանքով էլ տանջվում ենք»,-հայտնել է Արտետան:

Հայտնենք, որ«Բրայթոնը» հաղթական գոլը խփել է ավելացված 5-րդ րոպեին։

Այս մասին հայտնում է BBC-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ