fbpx
Սպորտ

Հիմա ֆուտբոլը երկրորդական է․ Ինյեստա

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան խոսել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին։

«Սա շատ ծանր իրավիճակ է, քանի որ իմ սիրելիների կողքին գտնելու հնարավորություն չկա, տեսնել, թե ինչ է կատարվում նրանց առօրյա կյանքում, բայց մենք ամեն օր շփվում ենք, և միայն հույս ունենք, որ իրավիճակը կբարելավվի:

Հիմա ֆուտբոլը երկրորդական է: Մարդկանց կյանքը, նրանց աշխատանքը, այս իրավիճակից դուրս գալու փորձերը․ դրանք են ներկայումս ամենակարևորը:

Իհարկե, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար ևս դժվար է՝ չկարողանալով ֆուտբոլ խաղալ, ժամանակ անցկացնել երկրպագուների, թիմակիցների հետ: Փորձում եմ կենտրոնանալ դրական կողմերի վրա: Տանը գտնվելիս ես ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս և երեխաներիս հետ, ինչը միշտ չէ, որ հնարավոր էր անել», – Ինյեստայի խոսքերը մեջբերում է Reuters-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ