fbpx
Հասարակություն

Հիմա իշխանությունը պետք է պետական ապարատը մաքրի կարապետյանական ու վանեցյանական կադրերից․ Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Հրապարակոսը նշել է, որ հյուսիսը այս պահի դրությամբ երկարաժամկետ ծրագրերի առումով խաղում է Սամվել Կարապետյանի ու Կարեն Կարապետյանի միջոցով:

«Սերժը, Ռոբերտն ու իրենց շրջապատը հնուց մնացած լծակներ են, որոնց կօգտագործեն, բայց այլևս խաղադրույք չեն անի նրանց վրա:
Հայաստանում վերոնշված զույգի հիմնական մարիոնետներն են` Արթուր Ղազինյանն ու Արթուր Վանեցյանը:
Սա տեղեկությունների վրա կատարված գրառում չէ: Բայց այն, ինչ կատարվում է կուլիսների հետևում, արտացոլվում է նաև հրապարկային գործընթացներում:
Հիմա իշխանությունը պետք է պետական ապարատը մաքրի կարապետյանական ու վանեցյանական կադրերից, ու նաև զգուշանա, որ հանկարծ նորերը չհայտնվեն այնտեղ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2974665845961134

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ