Հիմնանորոգվելու են Ինֆեկցիոնի մասնաշենքերը

Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվելու «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։

Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադերցվի։

Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները», – ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Ամենաթարմ