«Կամազ» մակնիշի հինգ աղբատար մեքենաները, որոնք վերջերս ձեռք էր բերել Երևանի քաղաքապետարանը, սկսել են աղբը հավաքել մայրաքաղաքի վարչական շրջաններից։ 18, 19 և 22 տոննա բեռնատարողությամբ մեքենաները աղբը կհավաքեն այն հատվածներում, որտեղ անհրաժեշտություն կլինի։
Համապատասխանաբար, աղբահանության օպերատորի թերացման պատճառով քաղաքապետարանի աղբատարների օգնությամբ տարված աշխատանքների ծավալի չափով օպերատորին տրամադրվելիք գումարից պահումներ կարվեն։ Քաղաքը նախատեսում է ձեռք բերել ևս շուրջ 20 աղբատար մեքենա և մի քանի հազար աղբաման։
Այսպիսով, աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը փաստացի կդառնա աղբահանության երկրորդ օպերատորը։