Ռուսաստանում բանկերը կաջակցեն հիփոթեքային վարկառուներին, որոնք հայտնվել են կյանքի բարդ իրավիճակներում:
2019 թվականից հիփոթեքի վերակազմավորումը կարող է պարտադիր դառնալ վարկատուների համար: Օրենքում համապատասխան փփոխությունները պատրաստել է Կենտրոնական Բանկը, հայտնում է «Известия»-ն:
Վարկառուները վերակազմավորման համար կկարողանան դիմել 5 տարին մեկ՝ որոշակի պայմաններում: Մասնավորապես, եթե նվազում է ընտանեկան եկամուտը 30 տոկոսով կամ նույնքանով ավելանում են հիփոթեքային վարկի ամենամսյա վճարումները: Այդ դեպքում բանկը մեկ տարով կնվազեցնի վարկի վճարումը, սակայն դրա ամբողջական արժեքը չի փոխվի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում կա 1,3 միլիոն մարդ, որոնց արգելվում է լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը՝ վարկերի պատճառով: