fbpx
Հասարակություն

Հիշատակի և ոգեկոչման արարողություն մարզկենտրոն Իջևանում

Այսօր` Հայոց մեծ եղեռնի 104-րդ տարելիցի օրը, հիշատակի և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաև Տավուշի մարզի համայնքներում: Օրվան նվիրված բազմամարդ երթ էր կազմակերպվել մարզկենտրոն Իջևանում:

Դեպի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր երթին մասնակցել են մարզի ղեկավարությունը` մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորությամբ, հոգևորականաց դասը, զինվորականներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ: Հուշարձանին անթիվ ծաղիկներ են խոնարհվել ու ծաղկեպսակներ են դրվել: Օրվա առթիվ հուշահամալիրի բաց խորանում նաև պատարագ է մատուցվել և սուրբ նահատակների համար բարեխոսական կարգ է կատարվել:

Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ