main, .entry-content, .post-content { padding-left: 15px !important; padding-right: 15px !important; }.wp-block-columns, .wp-block-column, .wp-block-group { padding-left: 0 !important; padding-right: 0 !important; } } Սննդաբանը հիշեցրել է մայոնեզի վտանգի մասին – Azat TV

Սննդաբանը հիշեցրել է մայոնեզի վտանգի մասին

Հրապարակող՝

Սննդաբանը հիշեցրել է մայոնեզի վտանգի մասին

Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան Ura.ru-ին տված հարցազրույցում անվանել է մայոնեզի հետևանքով առաջացած հիվանդությունները։

«Ավելորդ քաշը, պանկրեատիտը, խոլեցիստիտը հիմնականում այս երեքն են, որոնք բացասաբար են արձագանքում մայոնեզին։ Մայոնեզով համեմված ցանկացած ուտեստի ֆոնին մեծ քանակությամբ ճարպի պատճառով մարսողական համակարգը հանգստանում է, և հաճախակի են դառնում այրոցի նոպաները»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ մայոնեզը շատ յուղոտ մթերք է։ Դասական մայոնեզը պարունակում է մոտ 60 տոկոս յուղ 100 գրամ մթերքում։ «Եթե համեմատեք նույնիսկ 20 տոկոս թթվասերի հետ, որն ամենաբարձրն է, ապա թթվասերով հագեցած աղցանն ավելի անվնաս կլինի ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի համար»,- ասաց նա:

Դիանովան խորհուրդ է տվել ընտրություն կատարել հօգուտ տնական մայոնեզի։ Մասնագետը նաև խորհուրդ է տվել մայոնեզն աստիճանաբար փոխարինել թթվասերով։

 

Ամենաթարմ