Հնարավոր է՝ Լա Լիգայի բոլոր հանդիպումների ժամանակ տրիբունան դատարկ լինի

Ամենադիտվածներ

Marca-ն տեղեկացնում է, որ Լա Լիգայի ղեկավարությունը, հնարավոր է, որ որոշում ընդունի մրցաշարի բոլոր հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների:

Նման որոշման պատճառը  է դարձել վերջին օրերին Իսպանիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակի կտրուկ աճը:

Այսօր մարտի 10-ին Լա Լիգայի ղեկավարությունը վերջնական որոշում կընդունի, սակայն մինչև խորհրդակցություն անցկացնելը կխոսի երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Իտալիայի կառավարությունը որոշեց 1 ամսով դադարեցնել երկրում անցկացվող բոլոր մարզական միջոցառումները:

Ամենաթարմ