Հակիմ Զիեշը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվում է իտալական «Միլան»: Սա կլինի վարձակալություն՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ:
Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերն արդեն լիովին համաձայնեցված է։ Ինքը՝ Հակիմը, նույնպես ցանկանում է միանալ միլանցիներին։ Նրա պայմանագիրն արդեն մանրամասն մշակվել է։