Էդինսոն Կավանին մոտ է Արգենտինայի առաջնություն տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ջոնաթան Պինասկոն, «Բոկա Խունիորսը» ցանկանում է պայմանագիր կնքել 35-ամյա հարձակվողի հետ։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիսակո Բալեկայանը ևս հանդես է գալիս այդ ակումբում։
Կողմերը պայմանավորվել են տրանսֆերի շուրջ։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։
Փորձառու գոլահարը հուլիսի 1-ին դարձավ ազատ գործակալ, երբ ավարտվեց նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

