«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ Իտալիայում: Շվեդ վետերանի ներկայիս պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Հայտնենք, որ ավելի վաղ խոսակցություններ էին գնում, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բոլոնյա»:
Այժմ հայտնի է դարձել, որ Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման» և եթե այս գործարքը կայանա, ապա ապա Հայսատանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Իբրահիմովիչը կրկին միասին հանդես կգան նույն թիմում։
Այս մասին հայտնում է Gazzetta dello sport-ը

