Մխիթարյան
Մոուրինյոյի անդադար հաղորդագրությունները․ Մխիթարյանի Մանչեսթերից հեռանալու պատմությունը
Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականում բացահայտվում է, թե ինչպես Ժոզե Մոուրինյոյի անդադար հաղորդագրությունները ազդեցին նրա՝ Մանչեսթեր Յունայթեդից հեռանալու վրա՝ ցույց տալով խաղացողի և մարզչի բարդ փոխհարաբերությունները։
Ինտերը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում
Իտալական «Ինտերը» նոր կետ է ավելացրել թիմի մի շարք ֆուտբոլիստների գործող պայմանագրերում։ Այս մասին տեղեկացնում է FCInter1908-ը։ Սերիա Ա-ի գործող չեմպիոնները վերջին մեկ տարվա ընթացքում երկարաձգել են թիմի առանցքային խաղացողների, այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը։ Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ, սակայն, ըստ աղբյուրի, «ներաձուրիների» ղեկավարությունը պայմանագրի մեջ…
Իսկապես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ դեռևս օրինակ լինել թե՛ ավագ, թե՛ կրտսեր սերնդի համար․ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է կրտսեր սերնդի համար օրինակ լինելու, սպորտային մաքսիմալիզմի և կարգապահության մասին։ «Իսկապես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ դեռևս օրինակ լինել թե՛ ավագ, թե՛ կրտսեր սերնդի համար: Դա նշանակում է, որ դեռևս պիտանի եմ ֆուտբոլին, այն երեխաներին, որոնք ցանկանում են ֆուտբոլով զբաղվել: Ես…
Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, այժմ «Ինտերի» կազմում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը, որի ակումբը վերջերս հռչակվեց Իտալիայի չեմպիոն, հարցազրույց է տվել Առաջին Ալիքի 3:1 հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է ուշագրավ թեմաների: Մխիթարյանը պատասխանել է նաև հարցին, թե ինչպես է վերաբերվում անվանի ֆուտբոլիստների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն ու արդյոք հավանակա՞ն է, որ երբևէ ինքը կընդունի սաուդյան…
Ինտերը հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Ինտեր»-«Տորինո» հանդիպումը։ «Ինտերը» դեռ նախորդ տուրում ապահովել էր իր համար հոբելյանական՝ 20-րդ չեմպիոնությունը։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Այս խաղում դուբլ ձևակերպեց Չալհանօղլուն։ Մեկնարկայն րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 63-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստն այսօրվա խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Այս խաղից հետո «Ինտերն» իր ակտիվում…
Մենք ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար․ Մխիթարյան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «ՌԲ Զալցբուրգի» հետ առաջիկա խաղի մասին։ «Ինչ-որ բան փոխվո՞ւմ է, երբ մենք խաղում ենք Չեմպիոնների լիգայում: Ոչինչ չի փոխվում, յուրաքանչյուր խաղ իսկապես կարևոր է մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ լավ չսկսեցինք «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում, բայց շատ լավ գործեցինք «Բենֆիկայի» դեմ, ուստի…
Մենք շատ ուժեղ թիմ ունենք․ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի առաջին տուրի՝ «Մոնցայի» դեմ խաղից հետո (2:0) հայտնել է իր կարծիքը ներկայիս թիմի մասին։ «Ես միշտ կիսապաշտպան եմ եղել, բայց կարող եմ խաղալ նաև հարձակման գծում կամ ենթահարձակվողի դիրքում, ինչպես կորոշի մարզիչը։ Մենք դեռևս մեծ ցանկություն ունենք խաղալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում և ցանկանում ենք երկրորդ աստղը նվաճել։…
Մխիթարյանը դարձավ առաջին հայը, ով դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայը, ով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Ինտերը մրցաշարի կիսաեզրափակչում հաղթեց Միլանին (2:0, 1:0) և դուրս եկավ եզրափակիչ։ Մխիթարյանը երկու հանդիպումներում էլ մեկնարկային կազմում էր։ Առաջին խաղում նա գոլ խփեց, պատասխան խաղում վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը։ Հենրիխը դարձավ Հայաստանից առաջին ֆուտբոլիստը, ով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Եզրափակիչ խաղը…
Առանձնահատուկ երեկո էր. Մխիթարյան
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միլանի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո գրառում է արել սոցիալական ցանցերում։ «Առանձնահատուկ երեկո էր։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք պատասխան խաղի վրա եւ տալ առավելագույնը հաղթանակի հասնելու համար միասին»,- գրել է Մխիթարյանը։ Առաջին խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։
Առաջին տիտղոսն Ինտերի հետ. Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Իտալիայի Սուպերգավաթով
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Իտալիայի Սուպերգավաթակիր դառնալուն: Երեկ Մխիթարյանն ու թիմակիցները մրցել 3-0 հաշվով հաղթել են «Միլանի» հետ և նվաճել տիտղոսը: «Առաջին տիտղոսն «Ինտերի» հետ, 5-րդ Սուպերգավաթն իմ կարիերայում»,- գրել է Մխիթարյանը:
Միլանի դեմ հանդիպումը հեշտ չի լինելու. Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մեծ ակնկալիքներ ունի Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղից: ««Միլան»-ի դեմ հանդիպումը հեշտ չի լինելու: Պետք է անթերի գործենք, ինչպես «Նապոլի»-ի և «Բարսելոնա»-ի դեմ խաղերում: Մենք ունենք ուժեղ կողմեր, սակայն ուժեղ ենք նաև որպես թիմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանն ընդգծել է, որ բազմաթիվ եզրափակիչների…
Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխայի ճակատագիր է վտանգված․ Մխիթարյան
ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան-Արցախ ճանապարհը փակելուն։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը կոչ է արել միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել այս փաստին։ «Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխայի ճակատագիր է վտանգված։ Երկուշաբթի Ադբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից…
Ադրբեջանը ռազմական ագրեսիա է սկսել Հայաստանի դեմ. Մխիթարյան
Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումներով հետեւորդներին տեղյակ է պահել Հայաստանի դեմ Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական ագրեսիայի մասին։ Large Scale Military Attack launched by #Azerbaijan against #Armenia ! pic.twitter.com/xCbQLTkbxg — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) September 14, 2022











