Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Ռիչարդ Փաունդը հայտնել է, որ ՄՕԿ-ը պետք է հաշվի առնի համաճարակի անցանկալի սցենարների հետևանքները։ «Տոկիո – 2020» և «Պեկին – 2022» խաղերի նախապատրաստության համար հնարավոր է ֆինանսական զգալի կորուստներ կրել:
Հարկավոր է մանրամասն գնահատել այդ խոշոր միջոցառումների համար կատարվող ծախսերը և անել հնարավոր ամեն ինչ՝ մարզական ֆեդերացիաներին և այլ շահագրգիռ կողմերին իրական կարիքների դեպքում օժանդակելու համար։
Որոշ մարզական ֆեդերացիաներ արդեն դիմել են ՄՕԿ-ին, որ նախապես ստանան օլիմպիական խաղերի ենթադրյալ եկամուտների ինչ –որ մաս։ Նկատի ունեն խաղերի հետաձգման հետ կապված ֆինանսական դժվարությունները։
Հարցն այն է, թե ՄՕԿ –ը արդյո՞ք կունենա եկամուտ։
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։