Սպորտ

Թարմացվել է բադմինթոնի որակավորման մրցաշարերի անցկացման համակարգը

Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան հաստատել է օլիմպիական խաղերի համար որակավորման մրցաշարերի անցկացման թարմացված համակարգը։

Որոշվել է դրանք անցկացնել 2021 թվականի հունվարի 4-ից մինչև մայիսի 2-ը, իսկ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած մարզիկների վերջնական ցանկը հայտարարել մայիսի 4-ին։

Այս փոփոխությունները հաստատել է նաև Միջազգային օլիմպիական կոմիտեն։

Խաղերին մասնակցելու ուղեգիր նվաճելու համար յուրաքանչյուր մասնակից պետք է մասնակցի որակավորման առնվազն 3 մրցաշարի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ