Հուլիսի 25-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ նորություններ կան «Սպայկայի» քննության հետ կապված, ասաց.
«Քննությունը շարունակվում է: Անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների գործընկեր կառույցների կողմից: Դրանք անընդհատ մշակվում են, հաշվարկներ են կատարվում: Մենք ուղղակի այս պահին, հաշվի առնելով «Սպայկայի» գործունեությունը, նաև գյուղատնտեսության ոլորտի հետ այսօրվա սերտ առնչությունը, մենք այս պահին քրեաիրավական գնահատականների առումով ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով քննությունն առանձնացրել ենք, հնարավորություն ենք տալիս, որ գործունեության խաթարում չլինի», – ասաց ՊԵԿ նախագահը:
Նա նաև հավելեց, որ դա չի նշանակում զիջում և շեշտեց. «Զիջել նշանակում է ընդհանրապես օրենքին հակառակ գնալ, որը մենք չենք պատրաստվում»: