«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ադամա Տրաորեն, ով այժմ հանդես է գալիս «Վուլվեհեմփթոնում», ցանկություն է հայտնել տեղափոխվելու Մադրիդի «Ռեալ»։
«Ես խնդիրներ ունեի «Բարսելոնայում» և ինքս եմ որոշել հեռանալ այդ թիմից: Եթե ապագայում հնարավորություն լինի, ապա անպայման կտեղափոխվեմ «Ռեալ», – Տրաորեի խոսքերը մեջբերում է La Sexta-ն:
Տրաորեն «Բարսայի» առաջին թիմում խաղացել է 2013-ից 2015 թվականներին։