The Guardian պարբերականի հաղորդմամբ՝ Հնդկաստանում 24 ժամում կորոնավիրուսի հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցվել: Մեկ օրվա ընթացքում Covid-19 է հայտնաբերվել 95.735 մարդու մոտ։
Այս աճը պայմանավորված է թեստավորումների թվի ավելացմամբ։ Ըստ Հնդկաստանի առողջապահության նախարարության՝ երկրում կատարվում է օրական ավելի քան 1 միլիոն թեստավորում։
Սակայն դեպքերի թիվը աճում է նաև այն պատճառով, որ երկրում շարունակվում է սահմանափակումների մեղմացումը․ այս շաբաթ Դելիում վերաբացվել են բարերն ու փաբերը, իսկ ամսվա վերջին կվերաբացվեն դպրոցները։
Նշենք, որ երկրում մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 4,4 մլն դեպք։

