Հնդկաստանում անձրևից զոհերի թիվը առնվազն 225-ի է հասել: Պատճառը մոլեգնող հեղեղումներն են, որոնք առաջացել են հզոր մուսոնային տեղատարափների հետևանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ վերջին օրերին հիմնականում տուժել են երկրի հարավային և արևմտյան ափերը: Ավելի վաղ հաղորդվել էր Հնդկաստանի այս շրջաններում հեղեղումների պատճառով 200 զոհվածի մասին:
Օդերևութաբանները հայտնում են, որ առաջիկա օրերին հորդառատ անձրևները կշարունակվեն: